Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած այցից տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Արարատի մարզ այցելությունից տեսանյութ է հրապարակել։
«Այցելել եմ Արարատի մարզ:
Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,-գրել է Փաշինյանը: