Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Արարատի ֆոնին Պուտինի ինքնաթիռի լուսանկարը
Կրեմլի մամուլի ծառայությունը Երևանում այսօր մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում լուսանկարներ է հրապարակել Զվարթնոց օդանավակայանից:
Լուսանկարների թվում է TU-214 ինքնաթիռի լուսանկարը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստան է հասցրել։ Նրանում ինքնաթիռը պատկերված է Արարատ լեռան ֆոնին:
Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: