211652_close_icon
views-count2170 դիտում article-date 10:37 24-03-2020

Պարոնյանի անվան թատրոնը 3 նոր բեմադրություն է նախապատրաստում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հուրախություն թատերասերների` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նույնպես միացավ «Մնա տանը» նախաձեռնությանը` առաջարկելով երեկոներն անցկացնել թատրոնի «ֆեյսբուքյան» հարթակում և ներկայացումները դիտել առցանց տարբերակով: Երեկ, օրինակ, ցուցադրվում էր «Ատամնաբույժն արևելյան» բեմադրությունը: Ուշադիր հետևեք թատրոնի էջին, քանի որ վաղը ցուցադրվելու է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» գործը: Մարտի 27-ին էլ առիթ կունենանք դիտելու «Պարոն Բաբիկը և ուրիշները» ներկայացումը: Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հայաստանյան մյուս թատրոններից առաջին հերթին տարբերվում է իր ժանրային առանձնահատկությամբ, ներկայացումների ոճով և տեսակով: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը շեշտում է` Երաժշտական կոմեդիայի ժանրը առանձնանում է իր սինթետիկությամբ, որտեղ միաժամանակ ներառվում են կենդանի երաժշտությունը, երգը, պարը և բեմական շարժումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր