211652_close_icon
views-count2884 դիտում article-date 19:37 18-03-2016

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին: Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու գործողությամբ օպերետը: Ցուցադրությունը նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի հիշատակին:

Նմանատիպ նյութեր