ՌԴ Տամբովում ուղևորատար ավտոբուսներ են բախվել. կա 3 զոհ, 17 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՌԴ Տամբով տանող ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսներ են բախվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մոսկվայից Վոլգոգրադ, մյուսը՝ Մոսկվայից Սարատով:
Ավտոբուսների վարորդները, խուսափելով բախումից, կորցրել են ղեկի կառավարումը, ինչից հետո ավտոբուսներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ըստ նախնական վարկածի՝ ավտովթարի պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմաններն ու ուժգին քամին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն: