Տամբովում ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ
ՌԴ Տամբովի շրջանում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռադարներից անհետացել է «Еврокоптер» ուղղաթիռը: Որոնողական աշխատանքերի արդյունքում ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Տամբովի շրջանի Շինովկա գյուղի տարածքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ օդաչուն և ուղևորը տեղում մահացել են:
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչները հաստատել ե տեղեկությունները: