ՌԴ Մուրմանսկի շրջանում ավտոբուսներ են բախվել. կա 4 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 21-ին, ՌԴ Մուրմանսկի շրջանում՝ «Կոլա» դաշնային մայրուղու 1450-րդ կմ հատվածում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ շղթայական ավտովթարում բախվել են 2 ավտոբուս և 2 ավտոմեքենա:
Բախման հետևանքով 4 հոգի՝ 56-ամյա տղամարդ և կին, 17-ամյա և 19-ամյա երիտասարդներ, տեղում մահացել են:
Եվս 5 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: