211652_close_icon
views-count2593 դիտում article-date 11:25 21-03-2020

Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում են Հայ-Ռուսական համալսարանից: Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

Նմանատիպ նյութեր