211652_close_icon
views-count12568 դիտում article-date 21:10 20-03-2020

Երևանում և մարզերում մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Այս մասին տեղեկացնում է պարերատունը՝ հղում անելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը: Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում: «Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:

Նմանատիպ նյութեր