9067 դիտում
13:47 19-03-2020
Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի, սննդի բավական շատ պաշարներ ունենք: Այս մասին այսօր, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, օրինակ 2 օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունի Հայաստանը. «Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն:
Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով և դիզվառելիքով և ներմուծվում է այս պահին»,-ասաց վարչապետը:
Իր հերթին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ չհաշված ներմուծումները Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա պաշար. «Ցորենի մեծպաշար ունենք, որից նաև հացն է ստացվում: Այսինքն ալյուրի և ցորենի մասով հանգիստ կարող ենք լինել»:
ՀՀ վարչապետը նկատեց, որ երեկ արդեն առևտրի ծավալների էական անկում է արձանագրվել, քանի որ մարդիկ էնքան բան են առել ու տները լցրել։
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
18:30 08-06-2020
Ունենք 403 ծանր, 94՝ ծայրահեղ ծանր հիվանդ․ Առողջապահության նախարարը նոր թվեր ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9712 դիտում
13:10 24-09-2021
Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացրեց
Այս բաժնից
1441 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
541 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
934 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել