3963 դիտում
17:02 29-03-2020
Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիների համար պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած՝ չաշխատող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) ապահովելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Նշված ապրանքների տրամադրումը շահառուներին նախատեսվում է իրականացնել ապրիլ ամսվա սկզբից: Այս մասին հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակելու նպատակով նախարարությունը կիրականացնի «Նպաստ» տեղեկատվական և եկամտահարկի բազաների համադրում՝ ճշտելու մինչև 14 տարեկան այն երեխաների ցուցակները, որոնց ծնողները 2020թ. մարտի 16-ից կորցրել են եկամտի աղբյուրը:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման և առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առանձին աջակցություն կցուցաբերվի ԱՀ և ՀՀ չորս սահմանային անցակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին:
Աշխատանքներ են իրականացվում սոցիալական աջակցություն ցուցաբերելու ցանկություն հայտնած բարեգործական և հասարակական կազմակերպություններին՝ առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվող օժանդակությունները առավել խոցելի սոցիալական խմբերին ուղղելու նպատակով:
Նախարարությունը, պահպանելով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, շարունակում է քաղաքացիների դիմումների ընդունումը և դրամական (նյութական) օգնությունների տրամադրումը:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
15:45 24-03-2020
Արցախում 440 միայնակ թոշակառուները կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով
1617 դիտում
10:23 13-03-2014
Այս տարի ՄԻՊ գրասենյակը քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն․ Ժողովուրդ
Այս բաժնից
1585 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ