Պելե. Դարաշրջանի լավագույն խաղացողը Ռոնալդուն է
Լեգենդար բրազիլացի Պելեն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ներկայիս լավագույն խաղացողը:
«Կարծում եմ, որ այժմ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհում լավագույնն է: Նա ամենակայուն խաղացողն է: Եվ իհարկե, չպետք է մոռանալ Մեսիի մասին:
Ինչ վերաբերում է պատմության լավագույն խաղացողին, ապա դա բարդ հարց է: Չպետք է մոռանալ Զիկոյին, Ռոնալդինյոյին, Ռոնալդոյին, եվրոպացիներից՝ Բեկենբաուերին, Կրոյֆին:
Դա իմ մեղքը չէ, բայց կարծում եմ, որ Պելեն բոլոր նրանցից ուժեղ էր: Ինչո՞ւ: Որովհետև նրանց բոլորին իմ հետ են համեմատում», ասել է Պելեն: