211652_close_icon
views-count2216 դիտում article-date 16:52 24-10-2015

Պելե. Մեսին ու Ռոնալդուն իմ մակարդակին չեն ձգում

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելե արդեն 45 տարի է, իրեն հավասար խաղացող չի տեսնում: «Ամեն ժամանակ ունի իր լավագույն խաղացողները: Այսօր դրանք Մեսին ու Ռոնալդուն են: Մեսին համառության օրինակ է, ինձ էլ էր ժամանակին կարճ հասակի պատճառով դժվար: Ռոնալդուն՝ գերազանց ռմբարկու է, ես հիանում եմ նրանով: Սակայն հարցին, թե արդյո՞ք 1970 թվականի Պելեից ավելի լավ խաղացող եմ տեսել, ապա կներեք իմ անհամեստության համար, նման ֆուտբոլիստ դեռ չեմ տեսել», ասել է Պելեն: Նշենք, որ Պելեն իր կարիերայի 1363 խաղում 1289 գոլ է խփել և դարձել աշխարհի եռակի չեմպիոն: Եվ եթե բրազիլացու առաջին նվաճումը Ռոնալդուն և Մեսին տեսականորեն դեռ կարող են շրջանցել, ապա աշխարհի չեմպիոնի երեք տիտղոսների մասին նույնիսկ անիմաստ է մտածել:

Նմանատիպ նյութեր