Չավի. «Ոսկե գնդակի» հավակնորդը Ռոնալդուն է, սակայն մոլորակի լավագույն խաղացողը Մեսին է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» հավակնորդներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի հնարավորությունների մասին` այդ մրցանակի համար պայքարում:
«Եթե հաշվի առնենք թիմային տիտղոսների քանակը, ապա «Ոսկե գնդակի» համար պայքարում հավակնորդը Կրիշտիանուն է: Սակայն եթե խոսենք մոլորակի լավագույն խաղացողի մասին, ապա այստեղ ես ոչ մի կասկած չունեմ. դա Մեսին է:
Ինչ վերաբերվում է Ռոնալդուի հետ հեռակա վիճաբանությանը, ապա ես նրա հետ առանց որևէ պրոբլեմի կարող եմ զրուցել: Ես ձգտում եմ բոլորի հանդեպ էլ հարգալից լինել», ասել է Չավին: