211652_close_icon
views-count4433 դիտում article-date 16:55 20-03-2020

Մի շարք զորամասերում և զինվորական հոսպիտալներում ստուգվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը

Մարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնա¬րարականների կատարման ընթացքը: Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ: [img]https://st0.shamshyan.com/editor/0765831001584708598621513.jpg[/img]

Նմանատիպ նյութեր