211652_close_icon
views-count1575 դիտում article-date 19:03 19-06-2014

Հարություն Քուշկյանի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ժամկետները

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ժամկետները: Նախարարության ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Մանրամասն քննարկվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման հետ կապված հարցերը: Հուլիսի մեկից ԼՂՀ-ում գործելու է Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը: Նախարար Քուշկյանը հանձնարարել է նոր համակարգի մասին ամենայն մանրամասնությամբ իրազեկել ինչպես բուժաշխատողներին, այնպես էլ ազգաբնակչությանը: Հանրապետության բժշկական հաստատություններում փակցնել ԼՂՀ-ում ծննդօգնությունն անվճար լինելու մասին փաստող պաստառներ, կանանց կոնսուլտացիաներում հղիներին բաժանել իրենց իրավունքների մասին տեղեկատվական թերթիկներ, բարեփոխումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատավական միջոցներով: Պատրաստել տեսաներկայացում բուժաշխատողների համար: Բուժօգնության որակի բարձարացման և հատկապես դեղորայքային քաղաքականության բարեփոխմանը միտված աշխատանքներում նախարարը հանձնարարել է ուսումնասիրել հիվանդության պատմությունները, հատկապես ուշադրություն դարձնել դեղորայքային նշանակումներին, քանի որ դրանք հաճախ լինում են անհիմն և ավելորդ: Քուշկյանի խոսքով կազմակերպված աշխատանքն այս ոլորտում կբերի գումարների տնտեսումների, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի մեծացնել ստացիոնարում տրվելիք դեղորայքի ցանկը: Քննարկվել են նաև մասնագետների վերապատրաստման, օրենսդրական բարեփոխումների և ընթացիկ այլ հարցեր: Իր ամփոփիչ խոսքում նախարարը գնահատել է կատարած աշխատանքները, նշել, որ անհրաժեշտ է էլ ավելի կազմակերպված և նպատակասլաց իրականացնել դրանք, լինել միասնական և չհապաղել:

Նմանատիպ նյութեր