4913 դիտում
15:32 14-03-2020
Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:
Ինչպես տեղեկացրին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը:
Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
499 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
568 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ