211652_close_icon
views-count351800 դիտում article-date 13:54 20-03-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Toyota Land Cruiser-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Փառոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։ *** [b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Գևորգյանը, ուղևորներ՝ Կապան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Ռուբեն Մովսիսյանը, 38-ամյա Նապոլեոն Մովսիսյանը, 32-ամյա Վահե Սարգսյանը և 31-ամյա Աշոտ Խաչատրյանը։ «Արտաշատ» բժշկական կենտրոնում Ա. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Մովսիսյանն այս տարվա մարտի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով կոտրվածքներ էր ստացել և տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց ու այսօր նրան Վ. Գևորգյանը իր հարազատների ու ընկերների հետ տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը, քանի որ նրա մոտ ախտորոշվել էր աջ բազկոսկրի միջինի թվով 3 փակ կոտրվածք՝ տեղաշարժով, իսկ Սյունիքի մարզում մարտի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը Ռ. Մովսիսյանի կինն էր՝ Կապանի բնակիչ՝ 33-ամյա Սվետլանա Խաչատրյանը, իսկ այսօր մահացած Ա. Խաչատրյանը Ս. Խաչատրյանի եղբայրն էր, ով քրոջ մահվան կապակցությամբ մեկնել էր Կապան՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը ու այսօր իր փեսային՝ Ռ. Մովսիսյանին տեղափոխում էին հիվանդանոց։[/b] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/17/1149990/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել էին Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ՝ Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները։ Օպերատիվ էին գործել նաև Սիսիանի և Գորիսի հիվանդանոցների բժիշկները։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր