211652_close_icon
views-count140859 դիտում article-date 12:03 21-07-2021

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Mercedes-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Արարատի մարզի քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը, վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր