Աշոցքի, Դիլիջանի եւ Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Մարտի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի եւ Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկի(30-40 մ.), Ապարանի(40-50 մ.), Կոտայքի(30-40 մ.) եւ Սեւանի (60-70 մ.) տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։
Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: