211652_close_icon
views-count2169 դիտում article-date 09:51 20-01-2019

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր