211652_close_icon
views-count2106 դիտում article-date 14:28 21-01-2019

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար:

Նմանատիպ նյութեր