211652_close_icon
views-count2937 դիտում article-date 17:06 13-03-2020

Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան դադարեցվեցին

ՈւԵՖԱ-ն որոշել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի` հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը կորոնավիրուսի տարածման պատճառով: Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային: Հետաձգվել է նաև եվրագավաթների քառորդ եզրափակիչների վիճակահանությունը: Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել են Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները: Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման 128.343 դեպք է արձանագրվել, մահացել է 4720 մարդ:

Նմանատիպ նյութեր