2994 դիտում
20:42 13-10-2021
Վաղաժամկետ դադարեցվեցին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները. aravot.am
aravot.am-ը գրում է. Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները։
«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։
Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։
«Արա Թարվերդյանին ճանաչում եմ 2017թ․, երբ ես Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էի, մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչ։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը, պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել այս գործն առաջ տանելու համար։ Վստահ եմ, որ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռբբերումներ, արդյունքներ և մաղթել՝ հաջողություններ հետագա գործունեության ընթացքում», -իր խոսքում մասնավորապես ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1916 դիտում
23:46 26-12-2022
Քիչ առաջ ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները․ Աննա Փիլոսյան
53888 դիտում
17:52 20-07-2018
Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է. մեղադրանքներն ընդդեմ Ա. Թարվերդյանի հակառակ շրջադարձն են ստանում
Այս բաժնից
865 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
562 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
835 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը