211652_close_icon
views-count5664 դիտում article-date 15:32 29-12-2020

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը զրկվեց պաշտոնից։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել 2 թվեաթերթիկ 78 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց։ Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Հարցը ներկայացրել էր իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն՝ ասելով, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկշաբաթյա ժամկետում կարող է առաջադրել նոր թեկնածու: Չառաջադրելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը։ Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը։ Ըստ նրա՝ նախագիծը քաղաքական հաշվեհարդար է իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան նկատմամբ։

Նմանատիպ նյութեր