211652_close_icon
views-count3701 դիտում article-date 16:10 13-03-2020

Խոակին Կապառոսը ժամանել է Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երևան: Իսպանացի մասնագետը այսօր Երևանում պետք է ասուլիս տար, սակայն ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Հայցում ենք մեդիա ներկայացուցիչների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր