«Ռոման» չի մեկնի Իսպանիա՝ «Սևիլյայի» հետ հանդիպմանը
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի:
Իտալական ակումբը չի մեկնի Իսպանիա, քանի որ տեղի իշխանություններից ինքնաթիռի վայրէջքի թույլատվություն չի ստացել:
Մոտ ժամանակներս ՈւԵՖԱ-ն մանրամասներ կհայտնի խաղի անցկացման վերաբերյալ, որը պետք է մարտի 12-ին կայանար Սևիլյայում՝ առանց հանդիսականների:
Ավելի վաղ Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Խետաֆեն» էր հրաժարվել մեկնել Իտալիա՝ Միլանի «Ինտերի» հետ հանդիպմանը: