Սերխիո Ռամոսի գեղեցիկ արարքը «Սևիլյայի» հետ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սևիլյայի» հետ խաղից առաջ մարզումներն ավարտելուց հետո «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը տրիբունայում նկատել է աղջկա, որը ձեռքերում պարզել էր պաստառ հետևյալ գրությամբ. «Մարադոնան Աստծո ձեռքն էր, Սերխիո Ռամոս, դու` Մադրիդի գլուխն ես, նվիրիր ինձ քո մարզաշապիկը»:
Սերխիո Ռամոսը անտարբեր չի մնացել այդ գրությանը, մոտեցել և երկրպագուհուն է նվիրել իր մարզաշապիկը: