«Բարսելոնային» գոլ խփած «Սևիլյայի» կիսապաշտպանը հրաժարվել է շփվել ռուս լրագրողների հետ
Ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Վիշնևսկին հայտնել է, որ Թբիլիսիում Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-«Սևիլյա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/12/61573/]հանդիպումից[/url] (5:4) հետո սևիլյացիների ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան, որը դարձավ «Սևիլյայի» չորրորդ գոլի հեղինակը, հրաժարվել է շփվել ռուսաստանցի լրագրողների հետ:
«Կոնոպլյանկան հրաժարվել է խաղից հետո զրուցել ռուսաստանցի լրագրողների հետ. «Ինձ չեն հասկանա», ասել է նա», գրել է Վիշնևսկին իր տվիտերում: