Կրիշտիանու Ռոնալդուն անվայել արարք է թույլ տվել «Սևիլյայի» հետ խաղում. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սևիլյայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/09/69879/]խաղի[/url] (2:3) ժամանակ հարվածել է մրցակցի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակին:
Հակագրոհներից մեկի ժամանակ լեհ ֆուտբոլիստը պայքարել է պորտուգալացու դեմ և վերջինս Կրիխովյակին թաքուն հարվածել է:
Հանդիպման մրցավար Լուիս Գոնսալես Գոնսալեսը այդ միջադեպը չի նկատել, հանդիպումը շարունակվել է և 30-ամյա Ռոնալդուին խուսափել է պատժից: