211652_close_icon
views-count28201 դիտում article-date 16:57 10-03-2020

Մասիս քաղաքի կառույցներին հատնվել են QR տեղեկատվական ցուցանակներ

Յուրաքանչյուր ժամանակակից տեխնալոգիա հիանալի է: Տեխնալոգիաները սովորաբար ստեղծվում են որոշ գործնթացների պարզեցման և մարդկանց կյանքը հեշտացնելու համար: Մասիս քաղաքում 20 կառուցների պատերին արդեն իսկ տեղադրվել են QR ցուցանակներ, որոնց օգնությամբ կարելի է մանրամասն տեղեկատվություն ստանալ տվյալ կառույցի վերաբերյալ: Նախագիծը իրականացնող «Մասիս տեղեկատու» կայքի հիմնադիր՝ Աշոտ Բաղդասարյանը նշում է <<Նշված QR ծածկագրերով ցուցանակները քաղաքը դարձնում են փոքր-ինչ ավելի խելացի, և ևս մեկ քայլով մոտեցնում են իմ երազանքին՝ խելացի քաղաքին: Նպատակ կա նաև ևս 20 ցուցանակներ պատրաստելու:>> Նախագծին աջակցել է Մասիսի քաղաքապետարանը: QR ցուցանակները իրենցից ներկայացնում են եռալեզու գրությամբ կառույցի անվանումը և QR ծածկագիր:Սքանավորելով QR ծածկագիրը դուք կստանաք մանրամասն տեղեկատվություն նշված կառույցի վերաբերյալ, հեռախոսահամար, աշխ. Ժամեր և այլն: QR ծածկագրերը կառուցել ենք դինամիկ ձևով, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում որոշակի ինֆորմացիաի փոփոխություն, առանց ցուցանակների փոփոխության: Երիտասարդը նաև իր աջակցությունն է հատնում, քաղաքում գործող սեփական կառույցներին և իրենց կողմից ցանկության դեպքում, կայքը կաջակցի նման ցուցանակների պատրաստման հարցում:

Նմանատիպ նյութեր