Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքի «Մասիս տոբակո»-ում. հրշեջները մի քանի մարտական հաշվարկով չեն կարողանում մարել հսկայական կրակը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է՝ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները մոտ 7 մարտական հաշվարկով պայքարում են, որպեսզի մարեն Մասիս քաղաքում գտնվող «Մասիս տոբակո» ընկերության տարածքում առաջացած խոշոր հրդեհը:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն այնքան ուժեղ է, որ հրշեջները «Մասիս տոբակո» ընկերության աշխատակիցների հետ չեն կարողանում մոտենալ կրակի օջախին և միայն կարողանում են տարածումը կանխել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի տարածքը մոտ 6000 քմ է:
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի