Իտալիայի ողջ տարածքում այսօր կարանտին կսահմանվի կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, համաձայն որի՝ սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում։ Պատճառը նոր տիպի կորնավիրուսի տարածումը կանխելն է։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Փաստաթղթում, որն ուժի մեջ է մտնելու այսօր առավոտյան, խոսքը վերաբերում է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը՝ աշխատանքային կամ ընտանեկան անհրաժեշտությունը, տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով։
Դադարեցվելու են մարզական բոլոր մրցումները, այդ թվում՝ ֆուտբոլի ազգային առաջնությունը, արգելվելու են ցանկացած խմբային հանդիպումներ:
Փակվելու են ժամանցային հիմնարկությունները, այդ թվում՝ թանգարանները, թատրոնները և կինոթատրոնները, առևտրի կենտրոնները, ռեստորաններն ու հասարակական սննդի այլ կետերի աշխատանքը կսահմանափակվի,
Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում Covid-2019 հարուցիչով ախտահարվածների թիվը գերազանցել է 9 հազարը, բուժվել է 700 մարդ, մահացել՝ 463-ը։