211652_close_icon
views-count9704 դիտում article-date 14:13 01-02-2020

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն կսահմանվի

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Նահանգներում սահմանվելու է արտակարգ դրություն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը։ Նշենք, որ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն հասել է 259-ի: Վարակվածներինը ընդհանուր թիվն էլ գերազանցել է 11 հազարը: Հիվանդ քաղաքացիներից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, 243-ը դուրս են գրվել հիվանադանոցից։ Այսպիսով, կարգելվի այն օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ, ովքեր Չինաստանի տարածքում են եղել 14 օր առաջ կամ այդ ընթացքում: Արտակարգ դրության ռեժիմը կգործի կիրակի օրվանից:

Նմանատիպ նյութեր