Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի
Հարևան Վրաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են աճել։ Ինչպես հաղոդում է Sputnik Georgia-ն, ներկա պահին այդ երկրում COVID-2019 հարուցիչով ախտահարվածնրի թիվը հասել է 15-ի։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ երկու նոր դեպքերը հաստատվել են Իտալիայից վերադարձած անձանց մոտ։ Մարտի 8-ի դրությամբ՝ կարանտինում գտնվում է 141 մարդ, ևս 51-ը հետազոտվում են բժիշկների կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, այդ երկրի գլխավոր վարակաբանի որդին։