Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի
Վրաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին ավելացել է 15-ով՝ այսպիսով, հասնելով 385-ի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Վերջինի տվյալներով՝ կարանտինային պայմաններում է գտնվում 5 հազար 53 մարդ, ստացիոնար բուժհատատություններում՝ 527։
Կորոնավիրուսից մահացել է 3, ապաքինվել՝ 84 պացիենտ։
Այդ երկրում վարակակիրների բուժման համար օգտագործվում են 44 հիվանդանոցներ։