Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի արևմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 06:59-ին (ԱՄՆ-ի ժամանակով ժամը 19։59-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արևմուտք ընկած շրջանում: Օջախը, Երկրաբանական ծառայության տվյալներով, 2,2 կմ խորության վրա Է եղել:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,8:
Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել։