211652_close_icon

Կալիֆոռնիայի ափերի մոտ 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count5440 դիտում article-date 21:36 08-12-2016
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 06:49 –ին, Ֆերնդեյլ քաղաքից 167 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր