211652_close_icon
views-count2718 դիտում article-date 12:32 08-03-2020

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Նմանատիպ նյութեր