Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի միջոցների վարչությունից: