211652_close_icon

Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

views-count1145 դիտում article-date 22:11 10-09-2014
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված:

Նմանատիպ նյութեր