211652_close_icon
views-count84216 դիտում article-date 20:26 07-03-2020

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 44-ամյա տղամարդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով՝ փոխգնդապետ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություներով, երեկ՝ մարտի 6-ին, Երևանի Իսակովի պողոտայում ըտեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հնարավոր է, փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/06/1149183/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/06/1149183/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր