3096 դիտում
14:06 07-03-2020
ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները արժանացել են դրամական խրախուսանքի
Մարտի 7-ին՝ Կանանց միջազգային տոն օրվան ընդառաջ, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից:
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:
Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կգտնվեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները և, կշարունակեն պատասխանատվության ու հոգատարության անհրաժեշտ չափաբաժին ներարկելով բանակային ծանր ու դժվարին առօրյայում, նպաստել հանրապետության զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:
Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել ծաղիկներ:
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
16:34 29-11-2022
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի
1309 դիտում
10:09 23-10-2015
Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ բարեխիղճ ծառայության համար արժանացել են խրախուսանքի
11134 դիտում
09:53 04-08-2021
Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ ծառայած դատավորը մանրամասնում է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1099 դիտում
22:33 18-11-2024
Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին
1087 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
1420 դիտում
21:12 18-11-2024
Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տրվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար