211652_close_icon
views-count143789 դիտում article-date 11:32 04-03-2020

Արագածոտնի մարզի ոստիկանները բերման են ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանին՝ Օշականցի Գևորիկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակում, քանի որ քննիչը բազմաթիվ անգամ ծանուցագրեր է ուղարկել նրան՝ որպես վկա ներկայանալու քննչական կոմիտե, սակայն հրաժարվել է, ինչի համար էլ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նրան բերման ենթարկել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր