211652_close_icon
views-count68574 դիտում article-date 19:32 29-02-2020

Հրազդանի ոստիկանները հենց հանցանքի վայրում բռնել ու վնասազերծել են դեղատունը թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ բացահայտել են գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հարություն. Հ.-ն նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն Հրազդանի ոստիկանները հետապնդելով նրան, բռնել են և ապացուցել, ինչպես ժողովուրդն է ասում, թե «ումն է 40 օր»: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր