55166 դիտում
16:32 02-01-2022
Երևանում պարեկները հանցանքի վայրում փախուստ կատարելիս հետապնդել ու բռնել են վճարային տերմինալ թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Գրիշա Պողոսյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխովի փողոցում, ծառայություն կատարելիս ժամը 03։05-ի սահմաններում նկատել են մի քաղաքացու, ում վարքագիծը կասկած է առաջացրել։
Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, վերջինս դիմում է փախուստի, սակայն չի հասցնում ճողոպրել պարեկներից ու մոտ ահագին հատված փախնելով՝ այնուամենայնիվ, բռնվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա փորձում էր թալանել Չեխովի փողոցում տեղադրված վճարային տերմինալը և իր գործի կես մասն արել էր, սակայն մինչև վերջ չի կարողանում իր սև գործն ավարտիմ հասցնել։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործոթյան գործիքները, որոնցից մի մասն էլ տերմինալի վնասված տերմինալի մեջ։
Կատարվածի մասին պարեկները տեղեկացնում են 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանին, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Հ-ն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
69207 դիտում
19:32 29-02-2020
Հրազդանի ոստիկանները հենց հանցանքի վայրում բռնել ու վնասազերծել են դեղատունը թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ