211652_close_icon
views-count30282 դիտում article-date 12:03 30-08-2024

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. պարեկները դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են ավտոմեքենաներ թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկ 5-րդ հասցեում կասկածելի քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանում են գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանն ու դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանը:  

Տեղում պարզվում է, որ նույն վաշտի և դասակի պարեկները նշված վայրում գողություն կատարելիս վնասազերծում են Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Իշխան Խ.-ին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները նրան բռնել են այն պահին, երբ փորձել է նշված վայրից, որը շահագործվում է ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական հետևանքով նշված վայր տեղափոխված ավտոմեքենաներից գողությունը կատարելու մեջ:  

Պարզվել է, որ նա փորձել է կայանված Ռուբիկ Ա.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից ամբարձիչի միջոցով գողանալ փոխանցման տուփի ցուցիչը (դատչիկ) և մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելիները:  

Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր