211652_close_icon
views-count3796 դիտում article-date 12:54 29-02-2020

Ջալալ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ»,- տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

Նմանատիպ նյութեր