3006 դիտում
19:41 07-03-2020
Ջալալ Հարությունյանն ընդլայնված ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:
Ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են նաև զորքերի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող խնդրահարույց մի շարք թեմաներ, որոնց լուծման արդյունքում նկատելի աճ կապահովվի երկրի պաշտպանական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
18:58 13-09-2020
Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն
1229 դիտում
16:44 07-01-2021
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի շուրջ
Այս բաժնից
745 դիտում
23:19 05-05-2024
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
700 դիտում
17:07 05-05-2024
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
649 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել