211652_close_icon
views-count34865 դիտում article-date 11:05 29-02-2020

Պարզվել է Արմավիրի մարզում կասկադյորական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդի և ուղևորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 23-ին Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Tօyota մակնիշի 13 MN 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ա. Վշտունու 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Նահապետյանը, ով, ինչպես նաև նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 21-ամյա Իշխան Գաբրիելյանը, մարմնական վնասվածնքերով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148142/]հայտնել [/url]էր ֆոտոլրգրողը, փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 13 MN 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Եղիշե Եղյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ օպերատիվ էին գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վարորդին, ում հիվանդանոց էր ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր